ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ

12:27 - 17 Սեպ, 2021

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում  սեպտեմբերի  22 – ին կմեկնարկի Պեկինում 2022թ. փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի վարկանիշային մրցաշարը:

Մասնակիցների թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչներ, մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային  զույգը: Նրանք մրցավայր  կմեկնեն մրցումներից երկու օր առաջ:

Պեկինի ստուգատեսին մասնակցելու համար Օբերստդորֆի մրցաշարում մենասահորդ տղամարդիկ պետք   է զբաղեցնեն մինչև յոթերորդ, կանայք՝ հինգերորդ, իսկ պարային զույգը ՝ չորրորդ տեղերը:

Nebelhorn Trophy  անվանումով մրցաշարը  1969 թվականից  մշտական գրանցում է ստացել  միջազգային ֆեդերացիայի  օրացույցում: Ամենամյա  այդ ստուգատեսը  անցկացնում է  Գերմանիայի գեղասահքի ֆեդերացիան՝  Բավարիայի երկրամասի Օբերստդորֆ քաղաքում: Ավանդաբար այդ մրցումներով է սկսվում գեղասահորդների  մրցաշրջանը:

Նկարում՝  Հայաստանի  քառյակը

 

 

Այլ նորություններ