ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

11:37 - 20 Հուն, 2022

Հայաստանի հրաձիգները  հունվարի երեքից են  նախապատրաստվում  նոր մրցաշրջանին: Առաջին պաշտոնական  մրցումը կսկսվի հունվարի 22 –ին:  Երևանի  գլխավոր հրաձգարանում  իրենց դիպուկությունը կդրսևորեն ՀՀ առաջնության մասնակից  Գյումրիի, Վանաձորի  և մայրաքաղաքի  շուրջ 80 նշանառուներ:

Աչքի ընկածներով կհամալրվի երկրի գլխավոր թիմը:  Փորձառուները փետրվարի 22 –ից  Եգիպտոսի Կահիրեում  կվիճարկեն աշխարհի գավաթի խաղարկությունը: Դրան կհաջորդի  Նորվեգիայի մայրքաղաք Օսլոյում  մարտի 18 – 28 –ը նախատեսված Եվրոպայի առաջնությունը:

Տարվա գլխավոր ստուգատեսը աշխարհի առաջնությունն է, որը տեղի կունենա  դարձյալ Կահիրեում ՝ սեպտեմբերին:  

Գումար տնտեսելու նպատակով, Եվրոպայի ճանապարհին, նախատեսված է ուսումնամարզական միայն մեկ հավաք:  Հավաքականի գլխավոր մարզիչ  Սեյրան Նիկողոսյանը  12 մարզիկ – մարզուհու  մարտի մեկին կուղեկցի Լվով, որտեղ կայանալիք հավաքին կհաջորդի  Օսլոյի մրցուղերթը: 

Այլ նորություններ