Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (87 կգ) դարձավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված միջազգային մրցաշարի հաղթող։
Մինչև 87 կգ քաշային կարգի հայկական եզրափակում Շահինյանը հանդիպել էր Մաքսիմ Մանուկյանին։Ծավալվեց լարված պայքար։
Գոտեմարտի վերջին վայրկյաններին հաշիվը 2։1 էր՝ հօգուտ Մանուկյանի։
Շահինյանը դուրս հրեց Մանուկյանին մրցագորգից։ Մրցավարը 2 միավոր-նկատողություն տվեց Մանուկյանին՝ պայքարից խուսափելու համար։ Մանուկյանն ընկավ և այլևս չկարողացավ շարունակել պայքարը։
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Արթուր Շահինյանը։
Գևորգ Ղարիբյանն էլ (60 կգ) դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր։
Հիշեցնենք, որ նախօրեին ոսկե մեդալ էր նվաճել Մալխաս Ամոյանը (72 կգ)։