ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍՆԵՐՈՒՄ

11:47 - 25 Սեպ, 2021

Ֆինլանդիայի Ռովանիեմ քաղաքում մեկնարկել են  ծանրամարտի  Եվրոպայի երիտասարդական և մինչև  23 տարեկանների առաջնությունները: Հայաստանը գործուղել  է  17 մարզիկ –մարզուհի:

Նախօրյակին այնտեղ  տեղի է ունեցել  մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի հերթական կոնգրեսը:  Բազմաթիվ հարցերի հետ քննարկվել է  նաև եկող տարի անցկացվելիք Եվրոպայի առաջնության մրցավայրը:  Որոշվել է  մայրցամաքի  ուժեղների մրցավեճը կազմակերպել  Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ՝  ապրիլին:

Արժե նշել , որ ծանրամարտի ավանդույթներով հարուստ  այդ երկրում  հինգ անգամ անցկացվել է Եվրոպայի և մեկ անգամ ՝ աշխարհի առաջնություն:

Եվրոպական վերջին ստուգատեսն այնտեղ կայացել է  2005թ.:

Այլ նորություններ