ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է, որ Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը կգլխավորի Գեորգի Ղազանչյանը:
48-ամյա մասնագետը երկար տարիների մարզչական փորձ ունի:
Ղազանչյանը գլխավորել է Վրաստանի և Իրաքի տարբեր տարիքային հավաքականներ, մարզել մի շարք վրացական թիմեր։
Նա եղել է Հայաստանի կանանց ազգային հավաքականի և «Հատիս» ակումբի գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը հայտնվել է B դիվիզիոնի C ենթախմբում, որտեղ կմրցի Շվեդիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Կոսովոյի և Մոլդովայի հավաքականների հետ:
Հանդիպումները կկայանան 2024թ. հուլիսի 12-ից 21-ը Ռումինիայի Պիտեշտ քաղաքում: