ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

11:27 - 06 Սեպ, 2021

Եվրոպայի մարզական  երկրորդ խաղերին / 2019թ. / մասնակցած ձյուդոիստների 41 տոկոսը  հանդես է եկել Տոկիոյի օլիմպիական խաղերում: Այդ մարզիկներից 36 -ը մեդալ է նվաճել Ճապոնիայում:

Մայրցամաքի հաջորդ խոշոր ստուգատեսը /  թվով երրորդ խաղերը / մարզաձևի ներկայացուցիչների համար  կարևոր ցատկահարթակ  կհանդիսանա << Փարիզ -  2024 >>   -ին մասնակցելու համար: 

Ծրագրում առայժմ ընդգրկված են 3 × 3 բասկետբոլը, նետաձգությունը, բադմինթոնը, լողափնյա  հանդբոլը, բռնցքամարտը, կանոէն, հեծանվավազքը, կարատեն, ժամանակակից հնգամարտը, մուաթայը, պադելը, գնդակային  հրաձգությունը,  ամառային դահուկացատկը, սպորտային լեռնագնացությունը, թաեքվոնդոն, տեքբոլը, տրիաթլոնը, սեղանի թենիսը, լողափնյա ֆուտբոլը, քիքբոքսինգը և ձյուդոն:

EOC- ի համակարգող հանձնաժողովը շարունակում է բանակցությունները մարզական մյուս ֆեդերացիաների հետ:

 

Այլ նորություններ