ՄԵԿՆԵԼ ԵՆ ՏԱՇՔԵՆԴ

10:27 - 21 Մայ, 2021

Ուզբեկստանի մայրաքաղաքում մայիսի 23 –ին կսկսվի աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի ծանրորդները:

Այսօր լուսադեմին  Տաշքենդ են մեկնել  Գոռ Սահակյանը  / 67 կգ /, Կարեն Մարգարյանը, Սուրեն Գրիգորյանը  / երկուսն էլ՝ 81 կգ /, Գարիկ Կարապետյանը  / 96 կգ / , Պետրոս Պետրոսյանը  / 102 կգ /, աղջիկների մրցաշարի մասնակիցներ  Միլենա Խաչատրյանը  / 71 կգ / և Լիանա Գյուրջյանը  / 81 կգ /:

Նրանց մրցավայր են ուղեկցել մարզիչներ Մելիք Ղուկասյանը,Հակոբ  Ֆիլոսյանը և Տարոն Թովմասյանը:

Մրցավարական հանձնախմբում կաշխատի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը:

Այլ նորություններ