« ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն ԱՄՆ–ի Գլենդել քաղաքում այցելել է «Հոմենեթմեն Գլենդել Արարատ» մարզական ակումբ։
«Հոմենեթմեն Գլենդել Արարատ»–ի ղեկավարները Արթուր Նազարյանին ներկայացրել են ակումբի գործունեությունը և շրջայց են կազմակերպել կառույցի ներսում։ Ակումբի կայացման գործում մեծ ներդրում ունեցած Արմիկ Աբրահամյանը նշել է, որ ակումբն ունի շուրջ 2000 անդամ և ակտիվ գործունեություն է ծավալում հայապահպանության գործում։ Այս տարի հայկական ակումբը նշելու է իր հիմնադրման 40–ամյակը։
Արթուր Նազարյանը շնորհակալություն է հայտնել մարզական ակումբի ղեկավարներին ծավալուն աշխատանքներ իրականացնելու համար՝ նշելով, որ «Հոմենեթմեն Գլենդել Արարատ»–ի մի շարք ներկայացուցիչներ հաջող ելույթներ են ունենում Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին և 17-ին Հայաստանի հավաքականը Լոս Անջելես քաղաքում ընկերական հանդիպումներ կանցկացնի Ֆրանսիայի հետ»:
Հաղորդագրությունը տարածել է ՀԲՖ –ն: