Կարելի է աստղերի մրցաշար անվանել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված ազատ ըմբշամարտի միջազգային մրցաշարը:
Հայաստանի լավագույն եռյակը կազմած Արսեն Հարությունյանը, Արման Անդրեասյանը և Վազգեն Թևանյանը միայն հաղթանակներով ավարտեց ստուգատեսը: Արսենը և Արմանը գրավեցին առաջին տեղը և արժանացան ոսկե մեդալի, իսկ Վազգենը բավարարվեց երկրորդ տեղով, որովհետև նա չմասնակցեց եզրափակիչ գոտեմարտին: Բանն այն է, որ թեթև վնասվածք ուներ և թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը զգուշացավ՝ օլիմպիական խաղերի մասնակից իր սանի համար: