ՈՐՊԵՍԶԻ ՓԱՐԻԶԻ ՄԱՐԶԱՀԱՆԴԵՍԸ ԼԻՆԻ ՏՊԱՎՈՐԻՉ

12:17 - 17 Հուն, 2022

<< Փարիզ – 2024 >> օլիմպիական խաղերի  կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգոն  հարցազրույցներից մեկում   ասել է,  որ  անհամբերությամբ են սպասում օլիմպիական խաղերի մեկնարկին:

Նպատակ կա  ստեղծել այնպիսի ժառանգություն, որը դրական կանդրադառնա ֆրանսիական հասարակության բոլոր շերտերի վրա: Դրա շնորհիվ ֆիզկուլտուրան առավել  հասանելի կլինի   բնակչությանը: Սպորտը պետք է դիտարժան լինի,  լինի ամենուր և ոչ միայն մարզադաշտում:

Ամեն ինչ  սկսվել է  Ֆրանսիայի  աղքատ  համարվող արվարձաններից մեկում՝  Սեն-Դենիում , << Փարիզ – 2024 >>  -ի գլխավոր գրասենյակի ընտրությունից: Օլիմպիական խաղերից ստացած  ժառանգությունը պետք է   օգնի  տեղի համայնքին: Այնտեղ նախատեսված են  կրթական,  աշխատանքի տեղավորման, մրցույթների, տեղական բիզնեսին ներգրավելու ծրագրեր։ 

Սեն-Դենիում աշխատողների երկու երրորդը տեղացիներ են: Ենթադրվում է, որ  կամավորական ծրագրերը տեղի բնակիչների համար  նոր հնարավորություններ կընձեռեն:

Կարևոր է, որ 2024 –ի ամառային մարզահանդեսը միավորի  աշխարհը, ոգեշնչի,  դրական պահեր պարգևի մարզասերներին:

Առաջին անգամ օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա ոչ թե մարզադաշտում, այլ Սենա գետի վրա։ 

Ամեն բան  արվում է , որ փարիզյան  խաղերը լինեն տպավորիչ,  եզակի  ու  տարբերվող:

Առաջին անգամ  խաղերին կմասնակցեն հավասար  թվով կին և տղամարդ մարզիկներ: Առաջին անգամ  նաև նույն պատկերանշանը կօգտագործվի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի համար: Ի դեպ, տարբերանշանը բովանդակում է Ֆրանսիան և սպորտը միավորող երեք պատկեր. ոսկե մեդալ, երկու կրակ՝ օլիմպիական և պարալիմպիկ և Մարիաննան՝ Ֆրանսիայի հանրապետության խորհրդանիշը ։ 

Հ. Գ. Թոնի Էստանգոն թիավարությունից   չորս օլիմպիական խաղերի մասնակից է,  օլիմպիական եռակի   (2000, 2004, 2012) և աշխարհի հնգակի չեմպիոն, ՄՕԿ-ի անդամ  է 2013 թվականից:

2024թ.  33 –րդ   ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, իսկ պարալիմպիկը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը:

 

 

Այլ նորություններ