Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը ԵԱ-2021-ի ընտրական փուլի Ալբանիայի հետ խաղից հետո ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփել է արդյունքները.
«Բավարարված եմ թիմի ցուցադրած խաղից, մենք խաղի սկզբից վերահսկում էինք հանդիպման ընթացքը:
Մրցակիցն օղակից անդրադարձող գդակներին ավելի շատ էր տիրում, եւ դա մեզ համար խնդիր ստեղծեց, բայց ամեն դեպքում մենք լավ հանդիպում անցկացրինք, եւ ես ուրախ եմ, որ կարողացանք հաղթել:
Շատ լավ խաղ ցուցադրեցին Ռայան Բոաթրայթը, Անդրանիկ Չրաբաշը, բայց պետք է հատուկ շեշտել Ալբերտ Թադեւոսյանի հիանալի և արդյունավետ խաղը: Նա այս խաղում պարզապես փայլեց»,- ասել է Նիկշա Բավցեւիչը։
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի