Հայաստանի բասկետբոլի բարձրագույն խմբի տղամարդկանց առաջնությունում տեղի ունեցավ ևս մեկ հանդիպում: Սակայն «Ուրարտուն» անցկացրեց իր առաջին մրցամարտը: Նորամուտը հաջող ստացվեց, քանզի նրա առջև « զենքերը վայր դրեց » «Էրեբունին»: Գրանցվեց 85:72 հաշիվը:
13 միավորի առավելության, և ընհանրապես հաղթանակի գործում որոշակի դեր խաղաց ուրարտացի Դանիլ Գևորգյանի դիպուկությունը: Նրա հաշվին գրանցվեց 37 միավոր: Հավելենք, որ Դանիլը նաև14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:
Օլիմպավանում այսօր, ժամը՝ 22:15-ին, կսկսվի «Ֆոքսիս» - «Արաբկիր» հանդիպումը: