ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻԻ ՄԱՐՏՈՒՂՅԱԿՆԵՐՈՒՄ

12:57 - 29 Նոյ, 2022

Թբիլիսիում տեղի է ունեցել սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշար։

Հաջող է  հանդես եկել ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանի ղեկավարած  ճկասուսերակիրների հավաքականը:

Հաղթող է դարձել Արսեն Դադայանը: Նրա թիմակիցներ  Գագիկ Մորիկյանը և Սերգեյ Սեթոյանը ճանաչվել են երրորդը ։

Զուգահեռաբար անցկացվել է մինչև 14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Անհատական պայքարում բոլորին գերազանացել է և առաջին տեղն է գրավել Հակոբ Մանուկյանը: Մեր շնորհալի տղաներից   Նաիրի Զալիբեկյանը կանգնել է պատվանդանի երրորդ աստիճանին:

Մրցումներին մասնակցել են հինգ երկրների 45  ճկասուսերակիրներ:

 

Այլ նորություններ