ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ

15:07 - 10 Օգո, 2021

Տոկիոյում  տեղի է ունեցել   ՄՕԿ - ի 138 -րդ նստաշրջանը:

Նախագահ Թոմաս Բախն  ասել է, որ չնայած համաճարակին և խաղերի անցկացմանը վերաբերող  բազմաթիվ մտահոգություններին, միջոցառումը ,  ի վերջո, հաջողվեց: Տոկիոյի  օլիմպիական խաղերը տեղի ունեցան ճիշտ ժամանակին:  Մարզիկներն  իսկապես գնահատեցին դա և միասնականության  հույս  ու վստահություն զգացին:

Նստաշրջանում  ելույթ ունեցան նաև <<  Տոկիո – 2020 >>  կազմկոմիտեի նախագահ Սեյկո Հաշիմոտոն,  գործադիր տնօրեն Տոշիրո Մուտոն   և արժանացան բուռն ծափահարությունների:

Հաշիմոտոն, Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան և Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն արժանացան օլիմպիական ոսկե, իսկ Մուտոն ՝ արծաթե մեդալի:

ՄՕԿ -ի անդամները հավանության արժանացրին օլիմպիական կանոնադրությունում կատարված  փոփոխություններին: Գործկոմը հետայսու կարող է, օրինակի համար, ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հետ շարունակական պայքարում  /  կառավարման և դոպինգային խնդիրների հարցերում / մարզաձևը հանել խաղերի ծրագրից : Ճիշտ է և այն, որ  հետո  կպահանջվի ՄՕԿ -ի բոլոր անդամների քվեարկությունը: 

ՄՕԿ -ը սպառնում է  է ծանրամարտը  դուրս մղել  << Փարիզ -  2024 >> - ի խաղերի ծրագրից, եթե IWF- ը չհետևի  ՄՕԿ -ի բարեփոխումների առաջարկություններին: 

 

Այլ նորություններ