ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

11:17 - 10 Հուն, 2022

Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվել է չմշկորդների միջազգային ֆեդերացիայի /  ISU / համագումարը:

Հարավկորեացի Չե Յոլ Կիմն ընտրվել է միության (ISU) նախագահ: Նրա օգտին  119 պատվիրակներից քվեարկել է 77-ը։ Հաղթելու համար անհրաժեշտ էր ավելի քան 60 ձայն։ 

Չե  Յոլ Կիմը ղեկավարել է  մարզաձևի Հարավկորեաական միությունը: 2016 թվականից եղել է ISU –ի խորհրդի անդամ, աշխատել է Փհենչհանի  և Պեկինի  ձմեռային մարզահանդեսների ՄՕԿ –ի  համակարգող հանձնաժողովում։ 

 

 

Այլ նորություններ