ՈՒԵՖԱ –ն սեպտեմբերի 23 – 30 –ը հայտարարել է մասսայական ֆուտբոլի շաբաթ։ Այդ առթիվ ՀՀՖ –ն հայտնել է, որ միջոցառումներ կանցկացվեն նաև Հայաստանում: Մեկ շաբաթվա ընթացքում մեր երկրի տարբեր մարզերում տեղի կունենան ֆուտբոլային միջոցառումներ։ Հիմնական նպատակը մարզաձևի միջոցով աճող սերնդին միավորելն է։