«Հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ» մրցաշարում գրանցվեց Հայաստանի երկու նոր ռեկորդ, իսկ մասնակիցների շարքում առանձնացան պատանի հրաձիգները: Եզրափակիչներին ներկա էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ով անձնական գավաթով պարգևատրեց օդամղիչ ատրճանակ, բլից վարժությունում գերազանց արդյունք գրանցած Բենիկ Խլղաթյանին: Պարգևատրությանը ներկա էր նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Ըստ վարժությունների հաղթողներ դարձան`
Օդամղիչ հրացան` Հայկ Բաբայան, Հրաչիկ Բաբայան, Սուրեն Բերյան (տղաներ, 60 կրակոց): Աղջիկներ` Սուսաննա Հովհաննիսյան, Սվետլանա Տիգրանյան, Մարիամ Միքայելյան (40 կրակոց):
Օդամղիչ ատրճանակ` Սևակ Արշակյան, Բենիկ Խլղաթյան, Նորայր Առաքելյան (տղաներ, 60 կրակոց): Աղջիկներ` Էլմիրա Կարապետյան, Գոհար Դանիելյան, Աստղիկ Մխիթարյան (40 կրակոց):
Օդամղիչ հրացան` վազող թիրախ, նորմալ վազք` Ալեքսանդր Անդրեասյան, Ռազմիկ Մինասյան, Արթուր Պետրոսյան (տղաներ, 30+30 կրակոց): Աղջիկներ` Լիլիթ Մկրտչյան, Գոհար Հարությունյան, Լաուրա Ավետիսյան (20+20 կրակոց):
Օդամղիչ հրացան` վազող թիրախ, խառը վազք` Շանթ Սարգսյան, Ռազմիկ Մինասյան, Արթուր Պետրոսյան (տղաներ, 2x20 կրակոց): Աղջիկներ` Լիլիթ Մկրտչյան, Լաուրա Ավետիսյան, Մարգարիտա Մոսյան (2x20 կրակոց):
Օդամղիչ հրացան, տղաների և աղջիկների բլից վարժություն` Հրաչիկ Բաբայան, Սվետլանա Տիգրանյան, Սուրեն Բերյան (40 կրակոց):
Օդամղիչ ատրճանակ, տղաների և աղջիկների բլից վարժություն` Բենիկ Խլղաթյան, Զավեն Իգիթյան, Սևակ Արշակյան (40 կրակոց):
«Ֆեդերացիայի նախագահի գավաթ»-ին մասնակցում էին 65 մարզիկներ: Նրանք ներկայացնում էին Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մրազադպրոցը, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, Հրաձգության հանրապետական մարզադպրոցը, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցը, Վանաձորի թիմը և անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ թիմով մասնակցեց նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբը: