AIBA – Ն ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼ Է IBA

11:17 - 14 Դեկ, 2021

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի AIBA հապավումը   պաշտոնապես փոխվել, վերանվանվել է  IBA: Այս մասին հաստատվել է դեկտեմբերի 12 –ին տեղի ունեցած     արտահերթ առցանց կոնգրեսում, որին մասնակցել են 107  ներկայացուցիչներ: Ընդունվել են  մի շարք կարևոր որոշումներ։ 

IBA –ն  որոշել է  կազմակերպության գագաթաժողովը դարձնել ամենամյա, ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին, իսկ գործկոմի անդամների թիվը կրճատվել,  դարձել է՝ 18 ։ 

IBA-ի նախագահ, ռուսաստանցի  Ումար Կրեմլյովը  նաև ներկայացրել է իր մեկամյա գործունեության հաշվետվությունը

Ազգային ֆեդերացիաները ստացել են 700 հազար,  իսկ կոնֆեդերացիաները՝ 600 հազար դոլար։ 

Կրեմլյովն այցելել է ավելի քան 30 երկիր և շարունակելու է անմիջական համագործակցությունը ֆեդերացիաների, մասնագետների և թիմերի հետ:

2019թ.  միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) խախտումների պատճառով դադարեցրեց  IBA-ի անդամակցությունը (այն ժամանակ AIBA):

Տոկիոյի օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցաշարի ընթացքը ղեկավարեց ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովը։ 

 

Այլ նորություններ