Օլիմպիական խաղեր մեկնող մարզիկներին հաստատում են մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները: Տոկիոյի մարզահանդես մեկնող հայաստանցի ՝ թվով 13 –րդ օլիմպիականը ձյուդոիստ ֆերդինանդ Կարապետյանն է: 73 կգ քաշային մեր վարպետի պաշտոնական հաստատումը ՀԱՕԿ –ը ստացել է երեկ ՝ հունիսի 22 –ի երեկոյան:
Հայաստանի օլիմպիականների կազմը այժմ հետևյալ տեսքն ունի. հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյան / 60 կգ/, Կարեն Ասլանյան / 67 կգ /, Կարապետ Չալյան / 77 կգ /, Արթուր Ալեքսանյան / 97 կգ /, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյան / 57 կգ / Վազգեն Թևանյան / 65 կգ /, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյան / 52 կգ / , Արման Դարչինյան / 75 կգ /, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հրաձգուհի Էլմիրա Կարապետյան, ծանրորդներ Իզաբելա Յայլյան / 59 կգ /, Սիմոն Մարտիրոսյան / 109կգ / և ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյան / 73 կգ/:
Անշուշտ, մեր օլիմպիականների քանակը կավելանա: Զինվենք համբերությամբ և սպասենք պաշտոնական հաստատումներին: