ԴԱՐՁՅԱԼ ԼՈՆԴՈՆՈՒՄ

12:11 - 01 Դեկ, 2020

Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի Եվրոպայի ընտրական՝  վարկանիշային մրցաշարը կվերսկսվի 2021թ․  ապրիլին՝ կրկին Լոնդոնում: Այդ ստուգատեսը մեկնարկել էր 2020 թ. մարտի 14-ին, բայց երկու օր անց  դադարեցվեց։

Հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ Լոնդոն էին մեկնել նաև Հայաստանի պատվիրակները։ Նրանցից առավել գոհացրեց Կորյուն Սողոմոնյանի / 52 կգ / հաղթանակը Իսրայելը ներկայացրած Դավիթ Ալավերդյանի նկատմամբ։ Մեզ  համար այդ  հաջողությունը կարևոր է այնքանով, որ Կորյունը նվաճեց  օլիմպիական խաղերի ուղեգիր  և դարձավ Տոկիոյի մարզահանդեսի հայաստանցի առայժմ չորրորդ մասնակիցը։

Մեր երկրի ներկայացուցիչներից մրցումային օրվան հաղթական վերջակետ դրեց  Արման Դարչինյանը / 75 կգ /։ Ավաղ, մերոնց համար դա վերջին մրցելույթն էր լոնդոնյան ստուգատեսում, քանզի մարտի 16 – ը փաստորեն հանդիսացավ մրցաշարի վերջին օրը։ Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ մրցումները դադարեցվեցին։ Պատճառն արդեն հայտնի կորոնավիրուսն է։

 

 

 

 

Այլ նորություններ