Նյու Յորքում, ՄԱԿ –ի հրավիրած ֆորումում , ՄՕԿ-ի անդամ Քիրսթի Քովենթրին իր ելութում կոչ է արել զարգացնել համագործակցությունը ՝ սպորտում բռնության և հանցագործության կանխարգելման և խաղաղ, անվտանգ համայնքներ կառուցելու համար:
Իր խոսքում Քովենթրին նաև ասել է, որ սպորտն ավելին է, քան պարզապես ֆիզիկական ակտիվությունը: Դա հզոր գործիք է համագործակցության կամուրջներ կառուցելու և մարդկանց միավորելու համար: Նա ներկայացրել է ՄՕԿ-ի նոր ռազմավարությունը, որը մեծացնելու է սպորտի դերը, որը կնպաստի ՄԱԿ –ի կայուն զարգացման նպատակների իրագործմանը:
Գործընկերային երկարամյա համագործակցությունը ՄՕԿ-ի և ՄԱԿ –ի միջև շաունակվում է փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: