Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան / FIBA / հաստատել է օլիմպիական վարկանիշային մրցաշարի ժամկետները: Հաշվի են առնվել խաղացողների ծանրաբեռնվածությունը, ազգային հավաքականների նախապատրաստությունը և ազգային լիգաների օրացուցային ծրագրերը:
Տղամարդկանց օլիմպիական որակավորման մրցաշարերը կանցկացվեն 2021 թ․ հունիսի 29-ից հուլիսի 4-ը ՝ Կանադայում, Խորվաթիայում, Լիտվայում և Սերբիայում։Չորս խմբերից յուրաքանչյուրում ընդգրկված է վեց թիմ։
Հաղթողները իրավունք կստանան մասնակցելու Տոկիոյի խաղերին։
Յոթ թիմեր, ինչպես նաև Ճապոնիայի հավաքականը / տանտիրոջ իրավունքով / ունեն ուղեգրեր։