60 տարեկան հասակում կյանքից հեռացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Բենուր Փաշայանը:
Լեգենդար ըմբիշը ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1999-2000թթ.: Ըմբիշի կարիերան ավարտելուց հետո Բենուր Փաշայանը զբաղվել է նաև մարզչական աշխատանքով։
Բենուր Փաշայանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:
ՀԱՕԿ-ը ցավակցում է անվանի մարզիկի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին: