Տարիքային տարբեր խմբեր ներկայացնող 89 խճուղային հեծանվորդներ մասնակցեցին Հայաստանի առաջնությանը:
Էջմիածին – Ակնալիճ ՝ 14 կմ ձգվող խճուղում, մեծահասակների պայքարում, հաղթեց Ստեփան Գրիգորյանը / ՕՀՊՄՔ / և երիտասարդներից ՝ Ալեքս Արամայիսյանը / ՀՄՄ /:
Նույն խճուղու 10 կմ տարածությունում լավագույնն էին պատանի Նարեկ Դավթյանը և աղջիկներից ՝ Սվետլանա Մկրտչյանը / երկուսն էլ ՝ ՕՄՊՄԴ /:
Հեծանվային սպորտի ՕՄՊՄԴ տնօրեն , ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանն ասաց , որ հետաքրքիր պայքար ծավալվեց խմբային մրցավազքում: Այն անցկացվեց Թաիրով – Էջմիածին – Արմավիր - Սարդարապատ խճուղու 110 կմ հատվածում:
ՀՀ չեմպիոնի պատվին կրկին արժանացավ Ստեփան Գրիգորյանը: Երիտասարդների մրցությունում լավագույնը << Նաիրի >> մարզակումբի պատվիրակ Խաչիկ Շարյանն էր:
Նույն երթուղու 70 կմ մրցավազքում անգերազանցելի էին ՕՄՊՄԴ սաներ, պատանի Արթուր Վարելջյանը և Անի Գյոզալյանը:
Առաջնության վերջաբանը հանդիսացավ << նախերգանք >> անվանումը կրող 3 կմ –ոց վազքը: Մրցության պատկերը չափազանց գեղեցիկ էր. Հրազդանի կիրճի գեղեցկությունը և գունագեղ շապիկավոր հեծանվորդների ,, քարավանը ,, ստեղծել էր հաճելի ու տպավորիչ տեսարան:
Առաջինը ճանաչվեցին հաջորդաբար Ստեփան Գրիգորյանը,Վահե Վիրաբյանը / ՀՄՄ /,Նարեկ Դավթյանը և Անի Գյոզալյանը:
Չեմպիոններով և մրցանակակիրներով կազմվեցին հավաքականներ, որոնք կընդգրկվեն ուսումնամարզական հավաքներում և կմասնակցեն հաջորդող միջազգային պաշտոնական մրցաշարերին: