ԵՕԿ – Ի ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ

10:17 - 22 Դեկ, 2022

Եվրոպայի ազգային օլիմպիական կոմիտեների  ասոցիացիան հաստատել է կազմակերպության  մինչև 2030թ. ռազմավարական ծրագիրը:  Փաստաթուղթը վերահաստատում է հավատարմությունը օլիմպիական խարտիային  և նրա սկզբունքներին: 

ԵՕԿ-ի նախագահ Սպիրոս Կապրալոսն ընդգծել է  օրակարգի կարևորությունը և կարծում է, որ դա եվրոպական օլիմպիական ընտանիքի համար առանցքային դեր կունենա՝  լավ ապագա կառուցելու գործում:

Նախագծին ձեռմամուխ են եղել 2020թ., երբ COVID-19-ը անորոշություն էր ստեղծել աշխարհում , նաև՝  սպորտում: Դրա հետևանքով կարևորվել  է  մայրցամաքի մարզական հաջողությունների հստակ ուղիների  ստեղծումը:   Ծրագիրը սերտորեն կապված է ՄՕԿ –ի  <<  Օլիմպիական օրակարգ -  2020+5 >> - ի  առաջնահերթությունների հետ: 

Հաստատվել է նաև էթիկայի կանոնագիրքը, որն  արտացոլում է օլիմպիզմի հիմնարար  սկզբունքները:

Հեղինակները  հավատարիմ են մնացել  ՄՕԿ –ի հիմնադիր, բարոն  Պիեռ դե Կուբերտենի սահմանած  օլիմպիական գաղափարներին: 

Ծրագիրը, որը նպատակ ունի խթանել Եվրոպայում բարձրակարգ սպորտի երկարաժամկետ զարգացմանը,  ղեկավարում է ԵՕԿ-ի գործկոմի  անդամ Գիորգի Վիսացկին:

Այլ նորություններ