Թբիլիսում ընթանում է սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականը։ Խոցասուսեր զենքաձեւի տղամարդկանց մրցաշարում Էդուարդ Օվիկյանը լավագույն 64-ի համար պայքարում գեղեցիկ հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ, սակայն հաջորդ փուլում հայ սուսերամարտիկը պարտվել է։
Նույն զենքաձեւում Միքայել Ղազարյանը չի կարողացել մտնել լավագույն 64-ի մեջ։
Ճկասուսերում մեր երեք սուսերամարտիկները՝ Վահագն Մորիկյանը, Մայքլ Հովհաննիսյանը եւ Պարգեւ Ստեփանյանը նույնպես պարտվել են լավագույն 64-ի համար պայքարում։
Հայաստանի հավաքականից վաղը պայքարի մեջ կմտնեն խոցասուսերակիր կանայք։