Հայաստանը ևս երկու օլիմպիական ուղեգիր նվաճեց աթլետիկայից

14:30 - 29 Մայ, 2016

Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացած աթլետիկայի Հայաստանի առաջնությունում Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց եռացատկորդ Լևոն Աղասյանն, ով եռացատկում գրանցեց 16 մ 85 սմ արդյունք, որը հենց օլիմպիական նորմատիվ է:

Աղջիկների 200 մետր վազքում Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունք նվաճեց 15-ամյա Գայանե Չիլոյանը, ով տարածությունը հաղթահարեց 23.16 արդյունքով: Այս ձևում օլիմպիական նորմատիվ է համարվում 23.20-ը:

Մինչ այս Հայաստանը ուներ ևս երկու Օլիմպիական խաղերի ուղեգիր, այն նվաճել էին հեռացատկորդ Ամալյա Շառոյանը և  վազորդ Դիանա Խուբեսերյանը: 

 

 ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ