Toyota Motor ավտոարտադրական կորպորացիան չի երկարաձգի պայմանագիրը միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հետ։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Toyota Motor-ը, ըստ գործակալության աղբյուրների, ցանկանում է պահպանել հովանավորությունը միայն պարալիմպիկ խաղերի համար:
Կորպորացիան միջազգային օլիմպիական կոմիտեի հետ պայմանագիր է կնքել 2015թ. և այն ուժի մեջ է մինչև 2024թ.:
Ըստ Kyodo-ի՝ համաձայնագրի ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 100 միլիարդ իեն (մոտ 640 միլիոն դոլար ընթացիկ փոխարժեքով):
Toyota Motor-ը Փարիզի օլիմպիական խաղերի համար տրամադրել է ավելի քան երեք հազար ավտոմեքենա՝ հիմնականում էկոլոգիապես մաքուր մեքենաներ, որոնք աշխատում են ջրածնային վառելիքով։
Կորպորացիան այնուամենայնիվ կաջակցի Ճապոնիայում գործող շուրջ 20 մարզաձևերի: