Աշխարհի առաջնություն. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել

17:37 - 06 Հոկ, 2015

Դոհայում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը մեկնարկեց հաղթանակով:

Բաչկովի առաջին մրցակիցը հարավկորեացի Հյունչուլ Լիմինն էր: Հայ բռնցքամարտիկը կարողացավ հաղթել 0-3 հաշվով: Հաջորդ մենամարտը Բաչկովը կանցկացնի Ազիզ Բեբիտովի (Թուրքմենստան) հետ:

Աշխարհի առաջնությանը մասնակցող հայ մարզիկների քաշային կարգերում խաղարկվում են 2 օլիմպիական ուղեգիր 52 կգ քաշային կարգում, և 3-ական ուղեգրեր կվիճարկեն 56կգ և 64 կգ քաշային մարզիկները:

Լուսանկարը՝ Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան էջից:

 

Այլ նորություններ