Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտնել է, որ Քաթարում նշանակված աշխարհի առաջնության մեկնարկային հանդիպումը կանցկացվի ոչ թե նոյեմբերի 21 –ին , այլ մեկ օր շուտ ՝ 20 – ին:
Ընդհանրապես բացման արարողությունը և առաջին խաղը սկսվում է տանտերերի կամ գործող չեմպիոնների մասնակցությամբ:
Վերանշանակված հանդիպումը կկայանա Ալ-Խաուր քաղաքի Ալ-Բեյթ մարզադաշտում:
Նոյեմբերի 20 –ին մրցելու են Քաթարի և Էկվադորի հավաքականները: Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:00-ին:
Առաջնությունը կանցկացվի Քաթարի յոթ քաղաքների ութ ստադիոններում:
Սա առաջին աշխարհի առաջնությունն է, որը կանցկացվի Մերձավոր Արևելքում: