Եկատերինբուրգում սկսվել է 2023թ․ կայանալիք համաշխարհային ուսանողական խաղերի թալիսմանի ընտրությունը։ Արդեն կա 12 թեկնածու։
Ամփոփվել են առաջին փուլի արդյունքները: Մրցույթի հարցմանը մասնակցել է 68 հազար 278 մարդ։
Հանձնախումբը կընտրի երեք թալիսման,որի վրա կաշխատեն մուլտիպլիկատորները։ Գլխավոր հերոսը կորոշվի ժողովրդական քվեարկությամբ։
Ռուսաստանը երկրորդ անգամ կհյուրընկալի ամառային ունիվերսիադան։ Առաջինը կայացել էր Կազանում ՝ 2013թ․։