Շվեյցարիայի Լոզանում, ՄՕԿ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի Olympism 365 հանձնաժողովի աշխատանքային նիստը:
Քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են սպորտի հասանելիության բարելավումը, սպորտի համար անվտանգ և ներառական հարթակի ստեղծումը, սպորտի հասարակական օգուտի հնարավորությունները, տեղական և գլոբալ հաղորդակցությունների ամրապնդումը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՄՕԿ-ի անդամներ, օլիմպիական շարժման հայտնի գործիչներ, ինչպիսիք են Հորդանանի թագաժառանգ Ֆեյսալ Ալ Հուսեյնը, աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի նախագահ Սեբաստիան Քոուն, Քաթարի ԱՕԿ-ի նախագահ շեյխ Ջոան բին Համադ բին Խալիֆա Ալ Թանին և ականավոր օլիմպիականներ:
Առաջիկա չորս տարիների ընթացքում Olympism 365 հանձնաժողովը կստեղծի ութ պորտֆելներ: Այնտեղ կներգրավվեն մարզիկները, հասարակական կազմակերպությունները, երիտասարդ առաջնորդները, պետական գերատեսչությունները, ՄԱԿ-ը և զարգացման գործակալությունները: