ԵՎՐՈՊԱՆ Է ԱՌԱՋԱՏԱՐԸ

11:37 - 18 Սեպ, 2024

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) գործկոմի հերթական նիստը տեղի է ունեցել Հունաստանի Պարոս քաղաքում: Ներկաները բարձր են  գնահատել  Եվրոպայի ազգային օլիմպիական կոմիտեների (ԱՕԿ) դերը  Փարիզ - 2024 օլիմպիական խաղերում։

ԵՕԿ  նախագահ Սպիրոս Կապրալոսը շնորհավորել է կազմակերպության  անդամ ԱՕԿ-ներին և ընդգծել  եվրոպացի մարզիկների գերակայությունը: Մայրցամաքի ներկայացուցիչները  նվաճել են խաղարկված   մեդալների առյուծի բաժինը:  Աշխարհի տասը լավագույն ԱՕԿ-ներից հինգը ներկայացնում էին Եվրոպան:

Ընդգծվել է նաև  Փարիզ - 2024-ի ընդհանուր հաջողությունը: Մասնավորապես նշվել է  ֆրանսիացի եռանդուն երկրպագուներով լեցուն  մրցավայրերը և աշխույժ մթնոլորտը:

Ընդհանուր առմամբ, օլիմպիական  մեդալների ավելի քան 43%-ը նվաճել են եվրոպացի մարզիկները. 128 ոսկե, 144 արծաթե և 176 բրոնզե: Սա  ավելի շատ է,  քան ցանկացած այլ աշխարհամասի  ներկայացուցիչների ձեռքբերումները:

Արժե նշել, որ անցյալ տարի   Լեհաստանում կայացած Եվրոպական խաղերի 59 ոսկե մեդալակիրներ իրենց բարձր կարգը հաստատել են   Փարիզում՝ դառնալով մրցանակակիր:  

Նիստում քնարկվել են նաև 2025թ. Վրաստանի Բակուրիանիում և Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոների նախապատրաստության  վերջին զեկույցները:  

Տեղեկացվել է   նաև, որ Պորտուգալիայի Կաշկայշ  քաղաքում հոկտեմբերի 28-ից՝  նոյեմբերի 2-ը կկայանա  ԵՕԿ-ի գլխավոր ասամբլեան:

Այլ նորություններ