Շարունակվում է շախմատի համաշխարհային առաջին առցանց օլիմպիադան։
Երեկ ՝ օգոստոսի 23 –ին, խմբային փուլն ավարտվեց և 1 – 3 –րդ տեղեր գրաված թիմերը պայքարը կշարունակեն << նոկաուտ >> համակարգով անցկացվելիք փլեյ -օֆֆում:
Ինչպես հայտնի է, հայ շախմատիստներն ընդգրկված էին երրորդ տասնյակում։
Հայաստանի հավաքականը լարված պայքարում, խմբում գրավեց երրորդ հորիզոնականը, մտավ 1 / 8 եզրափակիչ և առաջինը կմրցի Հունաստանի թիմի հետ։