Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Տիգրան Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Տղամարդկանց 77 կգ քաշային կարգում մասնակցում էին 10 մարզիկներ Ալբանիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Իսպանիայից և Հայաստանից:
Պոկում վարժությունում հայ մարզիկները սկսեցին մոտենալ ծանրաձողին, երբ մյուսներն արդեն ավատել էին ելույթները: Տիգրան Մարտիրոսյանը բարձրացրեց միայն 160 կգ կշռող ծանրաձողը և դարձավ փոքր փոքր արծաթե մեդալակիր: Իսկ Անդրանիկ Կարապետյանը նախ բարձրացրեց 165 կգ, այնուհետ 170 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Կարապետյանը երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 174 կգ-ը:
Հրում վարժության ժամանակ Անդրանիկ Կարապետյանը նախ հրեց 192 կգ, հետո` 197 կգ, սակայն չբարձրացրեց 200 կգ: Տիգրան Մարտիրոսյանը հրեց միայն 192 կգ: Նրան չհաջողվեց բարձրացնել 197 կգ: Երկամարտի 367 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Անդրանիկ Կարապետյանը, իսկ Տիգրան Մարտիրոսյանը նվաճեց արծաթե մեդալ երկամարտի 352 կգ արդյունքով:
Ապրիլի 14-ին պայքարի մեջ կմտնեն Աղասի Աղասյանը (85 կգ, B ենթախումբ) և Նազիկ Ավդալյանը (69 կգ, A ենթախումբ):
Լուսանկարներն՝ այստեղ
Նորվեգիա, Ֆորդե
ՀԱՕԿ լրատվության բաժին