Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը մասնակցելու նպատակով բասկետբոլի Հայաստանի հավաքականն այս օրերին Մոլդովայում է և հունիսի 27-ին հանդիպել է Մոլդովայի հայկական համայնքի հետ:
Քիշինևում գտնվող բասկետբոլի Հայաստանի թիմին են հանդիպել Մոլդովայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Թաթուլ Դավոյանը և հայկական համայնքի ղեկավար Արթուր Ավանյանը: Համայքի ներկայացուցիչները փորձելու են աջակցել Հայաստանի հավաքականին Եվրոպայի փոքր երկրների առաջնության մեկնարկային խաղին, որը լինելու է տան տերերի՝ Մոլդովայի թիմի հետ:
Մոլդովայում բնակվող հայերի թիվը գերազանցում է 5000-ը:
Մոլդովա-Հայաստան հանդիպումը կկայանա ֆուտզալի համար նախատեսված մարզադահլիճում, որը տեղավորում է 2000 հանդիսական:
ՀԱՕԿ լրատվության բաժին