Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Երևանի «Փյունիկը» հանդես եկավ Վիլնյուսում: Տեղի «Ժալգիրիսի» հետ մեր թիմը գրեթե հավասար պայքար մղեց:
Այնպես ստացվեց, որ առաջին խաղակեսում Լիտվայի ֆուտբոլիստները առավելություն դրսևորեցին 2 : 0 հաշվով: Տանտերերը կարծես վրեժխնդիր եղան Երևանում, առաջին խաղում, ունեցած պարտության դիմաց / 0 : 2 /: Այս հանգամանքը կարծես շարժեց փյունիկցիների արժանապատվությունը, որոնք հաղթեցին երկրորդ խաղակեսում ՝ 1 : 0: Հաշիվը հնարավոր է հավասարվեր: Թերևս մեր տղաների մոտ նկատելի դարձավ հոգնածությունը: Արդյունքում երևանցիները պարտվեցին 1 : 2 հաշվով:
H խմբի առաջատարը Շվեյցարիայի «Բազելն» է՝ 7 միավոր։ Նրանից մեկ միավոր պակաս ունի «Փյունիկը»:
Մեր թիմը հոկտեմբերի 27-ին Սլովակիայում կմրցի «Սլովանի» հետ։