ԱԷՐՈՏԱՔՍԻՆԵՐ՝ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

16:17 - 09 Հուլ, 2024

Ֆրանսիացի պաշտոնյաները պատրաստվում են << Թռչող տաքսի >>  ծառայություններ առաջարկել  Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ընթացքում:

Եթե ծրագիրն իրականացվի, ապա այն կարող է լինել աշխարհում թռչող տեխնոլոգիայի առաջին խոշոր ցուցադրությունը:

Օդային տաքսիների մի քանի ծրագրավորողներ ներկա են եղել Փարիզում օրերս տեղի ունեցած  ավիաշոուին:Նպատակն է եղել  ցուցադրել իրենց արտադրանքը և աջակցություն փնտրել ոլորտի համար: Ընկերություններից մեկը եղել է  գերմանական Volocopter-ը, որը նույնպես  նախատեսում է օլիմպիական խաղերի ժամանակ թռչող տաքսի առաջարկել:

Օդային տաքսի արտադրող ոչ մի ընկերություն չի ստացել ծառայությունը Ֆրանսիայում գործարկելու թույլտվություն: Volocopter-ը հույս ունի լինել առաջինը:

Airbus Air Industry Airbus-ի հոգեբան, նախկին թոփ մենեջերը մտածել է մի մարդու մասին, ով կցանկանար դառնալ իր թռչող տաքսիի առաջին վարորդը, ասել է թե ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

<< Դա զարմանալի կլիներ: Մակրոնը հավատում է օդային նորարարությանը: Եվրոպայի համար հետաքրքիր կլինի, երբ նախագահն է  թռչում >>, - ասել է  նա << Ասոշիեյթեդ պրես >> -ին:

Ի դեպ, Ֆրանսիայի կառավարությունը  հավանություն է տվել  խաղերի ընթացքում Սենա գետի վրա  թռչող տաքսիների վայրէջքի  գոտու կառուցմանը։

 

Այլ նորություններ