Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մասնակցությամբ հանդիպումները Շվեդիայի և Իսլանդիայի թիմերի դեմ չեն կայանա: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։
Հայտնի էր, որ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վերջին տուրերի՝ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները կկայանան Կիպրոսի Լառնակա քաղաքում։
Հաշվի առնելով Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսով վարակվածների մեծ թիվը, ինչպես նաև ՀՀ-ում ռազմական դրության պայմաններում կարճ ժամանակում համապատասխան տարիքի ֆուտբոլիստների նոր խմբի համար երկրից ելքի՝ սեղմ ժամկետներում թույլտվություն ստանալու դժվարությունը՝ Հայաստանի Մ-21 հավաքականը չի մեկնի Կիպրոս:
ՈՒԵՖԱ-ն և մրցակից երկրների ֆեդերացիաները համապատասխան կարգով տեղեկացվել են այս մասին: