. . . ՑՈՒՅՑ ԿՏԱ ՌԻՆԳԸ

12:07 - 21 Հոկ, 2021

Հոկտեմբերի 24 -ից նոյեմբերի 6-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալու է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:

Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ուղեկցությամբ  այսօր մեկնեց  մրցավայր:  Թիմում ընդգրկված  է 11 մարզիկ.  Սեյրան Եղիկյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Վահե Բադալյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Արման Դարչինյան (71 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ)  և  գերծանր քաշային Դավիթ Չալոյան։ 

Աշխարհի առաջնության մասնակիցները կմրցեն 13 քաշային կարգում: Ստուգատեսին հայտավորված է  105 երկրի 650 բռնցքամարտիկ։

Առաջին անգամ ԱԻԲԱ –ն  աշխարհի առաջնությունում  սահմանել է 2,6 միլիոն դոլար մրցանակային  հիմնադրամ։

Չեմպիոնները կստանան 100,   փոխչեմպիոնները` 50, իսկ բրոնզե մեդալակիրները` 25 հազար ԱՄՆ դոլար:

Գլխավոր մարզիչը մեկնելուց առաջ  ասաց , որ սպասվում է լարված ու թեժ պայքար: Մեր տղաները լավ մարզավիճակում են, մնում է, որ նրանք հաղթելու վճռականությամբ ելնեն ասպարեզ: Ամեն բան ցույց կտա ռինգը:

Այլ նորություններ