ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

14:57 - 16 Հուն, 2024

Բազմափորձ մասնագետ Միսակ Գաբրիելյանի գլխավորությամբ Հայաստանի լողի հավաքականը նպատակային պարապմունքներ է անցկացնում  մայրաքաղաքի  << Գրանդ սպորտ >> և <<  Ռիբոկ >>  լողավազաններում : Անհրաժեշտ է  ցանկալի մարզավիճակով թիմ գործուղել  Դոհայում  փետրվարի երկուսին մեկնարկելիք աշխարհի առաջնություն: Ստուգատեսը օլիմպիական – վարկանիշային է:  <<  Արագ վայրկյաններ >>  ցույց տալու նպատակով լողուղյակ կելնեն թիմի առաջատարներ,   երևանցիներ Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը / երկուսն էլ ՝ ազատ լողաոճ /, Վարսենիկ Մանուչարյանը / բատերֆլայ / և գյումրեցի Աշոտ Չախոյանը / բրաս /:

Լողի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռաֆիկ Վասիլյանը ասաց, որ այդ մրցումներին կհաջորդի Երևանում  ապիլին նախատեսված ՀՀ առաջնությունը: Այն ընտրական բնույթ կկրի և լավագույնները Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում  կմասնակցեն ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակները բարելավող ուսումնամարզական հավաքին: Բնական է, որ աչքաթող չեն արվի նաև տեխնիկատակտիկական հարցերը: Լողորդների առջև խնդիր է դրված լավագույն  մարզավիճակով ներկայանալ  Բելգրադում հունիսին  նշանակված Եվրոպայի առաջնությանը, որտեղ դարձյալ կխաղարկվեն  Փարիզի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր:

Այլ նորություններ