Աշխաբադում, ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը մրցահարթակ ելավ Հայաստանի վերջին պատվիրակ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը / +109 կգ /։ Երկամարտի 450 կգ արդյունքով նա գրավեց երկրորդ տեղը և արժանացավ արծաթե պարգևի:
Արծաթե փայլ ունեցան նրա ելութները նաև պոկում / 205կգ / և հրում / 245կգ / վարժություններում։
ՀԱՕԿ լրատվական բաժին