Լեհաստանի Ռաշինում սկսվել է Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկան ծանրորդների առաջնությունը:
Հաջողությամբ են մեկնարկել մեր պատվիրակները: Մինչև 20 տարեկանների մրցավեճում իրենց մրցակիցներին գերազանցել են և ոսկե մեդալակիր են դարձել 55 կգ քաշայիններ Ժորա Գրիգորյանը՝ 235 կգ / 103կգ + 130 կգ /, Ալեքսանդրա Գրիգորյանը 200կգ / 85 կգ +115 կգ / և 23 տարեկանների պայքարի մասնակից, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը ՝ 275 կգ / 125կգ + 150 կգ /:
Հավելենք, որ 20 տարեկանների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել 61 կգ քաշային Ռաֆիկ Մինասյանը ՝ 264 կգ / 119 կգ + 145կգ /:
Հայաստանն այսօր մրցաշարում մասնակից չունի: