Գերմանիայի Կոտբուս քաղաքում վաղը ՝ փետրվարի 23 –ին, կմեկնարկի սպորտային մարմնամարզության նոր մրցաշրջանը: Մասնակիցները կվիճարկեն առանձին գործիքներից աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցանակները:
Ասպարեզ կելնեն նաև մեր երկրի պատվիրակները / Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը /:
Մրցաշարը կարևորվում է նաև այնքանով, որ աչքի ընկնող մարմնամարզիկները համապատասխան միավորներ շահելով կստանան աշնանը Բելգիայում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք: Ի դեպ, Բելգիայում մասնակիցները կվիճարկեն նաև Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր: