ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

11:32 - 17 Փետ, 2021

Սամբոյի հարցը կքննարկվի  միջազգային օլիմպիական կոմիտեի  / ՄՕԿ / հերթական   նստաշրջանում: Օլիմպիական գրանցում  ստանալու համար անհրաժեշտ  բոլոր  կետերն ու դրույթները լրացվել են:

Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի  / FIAS /  նախագահ Վասիլի Շեստակովն  ասել է, որ սամբոն ՄՕԿ-ի ժամանակավոր ճանաչում է ստացել 2018-ի նոյեմբերին: 

Այս տարի, չնայած համավարակին, հաջողվել է անցկացնել աշխարհի առաջնություն ՝ առանց հանդիսականի։ Մրցաշարը  հեռարձակել է Eurosport- ը: Դիտումների վիճակագրությունը ցույց է  տվել  30 միլիոն հեռուստադիտողի առկայություն, ինչը մարտարվեստի համար  ֆանտաստիկ ցուցանիշ է։

Մշտական ճանաչման պարագայում  աշխատանքներ կտարվեն օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվելու համար։ Դա բարդ և երկարատև գործընթաց է։ << Փարիզ- 2024  >> - ում   դժվար  թե ստացվի  , իսկ << Լոս Անջելես – 2028  >> - ում  պետք է փորձել:

 

 

 

Այլ նորություններ