Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվեց Եվրոպայի ազատ ըմբշամարտի պատանեկան / կրտսեր տարիքի / առաջնությունը:
Հայաստանի 12 պատվիրակներից հինգը դարձավ մեդալակիր:
Արծաթե մեդալով հայրենիք կվերադառնան Գագիկ Ղազարյանը / 44 կգ /, Հայկ Ավանեսյանը / 57 կգ / և Սահակ Հովհաննիսյանը / 75 կգ /: Նրանց թիմակիցներ Արմեն Պապիկյանը / 38 կգ / և Տիգրան Ըխտոյանը / 48 կգ / գրավեցին երրորդ տեղը և արժանացան բրոնզե պարգևի:
Մրցագորգերը տրամադրվել են հունահռոմեական ըմբշամարտի մասնակիցներին: