Հայ լողափնյա վոլեյբոլիստները կմասնակցեն Արեւելյան EEVZA պատանեկան առաջնությանը

13:05 - 22 Հուն, 2017

Օգոստոսի 4-ից 6-ը Վիլնյուսում կընթանա Արեւելյան եվրոպական երկրների վոլեյբոլի գոտային ասոցիացիայի (EEVZA) լողափնյա վոլեյբոլի մինչեւ 18 տարեկան պատանիների առաջնությունը, որին կմասնակցի Արման Միսկարյան եւ Ռազմիկ Հակոբյան զույգը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը հայտնեց, որ միջազգային մրցաշարից առաջ Երեւանում կկայանա լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը:

Հուլիսի 7-ից 9-ը կմրցեն տղամարդիկ եւ կանայք, հուլիսի 11-ից 13-ը` պատանիներն ու աղջիկները: Յուրաքանչյուր մրցմանը նախատեսվում է 16 զույգի մասնակցություն:

Հուլիսի սկզբին կկայանա նաեւ լողափնյա վոլեյբոլի մարզչական սեմինար:

 

Լուսանկարը` Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ