Տոկիոյի թիավարության օլիմպիական կենտրոնը դռներն է բացել բոլոր այցելուների առջև: Մինչև 2020 թ․ դեկտեմբերի 28-ը այնտեղ կարելի է ազատ մարզվել։ << Կասաի >> թիավարության ջրանցքում Տոկիոյի բնակիչները կարող են պարապել նաև ռաֆթինգ կամ քայաքինգ մարզաձևերով:
Ճապոնիայի մայրաքաղաքի իշխանությունը հավանության է արժանացրել << Տացումի >> ջրագնդակի կենտրոնը, որը հատուկ կառուցված է օլիմպիական խաղերի համար: Այնտեղ կպարապեն պրոֆեսիոնալ և սիրողական խմբերը, պայմանով, որ չընդհատվեն խաղերի նախապատրաստական աշխատանքները։
2020-ի օգոստոսից մինչև 2021-ի ապրիլը կենտրոնում կանցկացվեն տեղական մրցումներ և ուսումնամարզական հավաքներ: Համավարակի վերանալուց հետո այն բաց կլինի հասարակության համար:
Ավելի վաղ << Տոկիո - 2020 >> կազմկոմիտեն հայտնել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել խաղերի բոլոր ասպարեզների օգտագործման վերաբերյալ։