Թեհրանում իրենց ելույթներն ավարտեցին նաև բանակային մարզիկների աշխարհի առաջնության մասնակից հունահռոմեական ոճի ըմբիշները: Վաստակավոր մարզիչներ Էդիկ Սահակյանի և Սամվել Գևորգյանի սաները հաջող մրցելույթներ ունեցան:
Կարեն Ասլանյանը / 72 կգ / և Գևորգ Թադևոսյանը / 87 կգ / իրենց օգտին միայն հաղթանակներ գրանցեցին ու նվաճեցին չեմպիոնի կոչումը: Նրանց թիմակիցներ Ռուդիկ Մկրտչյանը / 55 կգ / և գերծանրքաշային Դավիթ Օվասապյանը արժանացան փոխչեմպիոնի պատվին:
Մեր հավաքականի հաշվին հինգերորդ մեդալը գրանցեց Սամվել Աղաջանյանը / 67 կգ / , որը կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին:
Ասենք որ, մեր ինչպես ազատ ոճայինները, հունառոմեականները նույնպես, թիմային պայքարում գրավեցին երրորդ տեղը: