Սերբիայի Նովի Սադ քաղաքում սկսվել է Եվրոպայի սամբոյի առաջնությունը:
Առաջինը << քննություն բռնեցին >> պատանիները:
Հաջող էր մեր պատվիրակների մեկնարկը: Առավելապես գոհացրեց ներկայանալի ՝ գերծանրքաշային Էրիկ Սաղաթելյանը: Նա գետնեց բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը և պարգևատրվեց հաղթողի ոսկե մեդալով:
Արծաթե պարգևի աժանացան Ռոբերտ Սիմոնյանը / 53 կգ / և Աղվան Պետրոսյանը / 98 կգ / :
Մարզուհիների պայքարում, 47 կգ քաշային Աննա Այվազյանը գրավեց երրորդ տեղը և կանգնեց պատվո պատվանդանի << բրոնզե >> աստիճանին:
Մրցումները շարունակվում են: